Ինչպե՞ս հոլանդացիները դուրս եկան 1973 թվականի ճգնաժամից

1973 թվականին Նիդերլանդների տնտեսությունը ծանր օրեր էր ապրում, որովհետև արաբա-իսրայելական կոնֆլիկտի արդյունքում նավթային էմբարգոն դիպել էր բոլորին: Նիդերլանդների թագավորությունը կանգնել էր լուրջ խնդրի առջև, բյուջեն դեֆիցիտ էր, գները բարձրացել էին ու մեծացել էր գործազրկությունը:

Մինչ կառավարության անդամները գլուխ են ջարդում, թե ինչպես լուծեն այդ խնդիրը, առողջապահության նախարար Իռեն Ուորիքն առաջարկում է ուշադրություն դարձնել մարիխուաննայի վրա: Վարչապետ Յոպ Դեն Օյլը լուրջ չի ընդունում առողջապահության նախարարի առաջարկը, որովհետև Նիդերլանդները նույնպես խիստ պայքարի մեջ էին սև շուկայում առկա մարիխուաննայի առուվաճառքի դեմ:

Սակայն Իռեն Ուորիքը թվերով կարողանում է վարչապետին համոզել, որ եթե լեգալայզ անեն մարիխուաննան, ապա այն դուրս կգա սև շուկայից, հարկ կտա պետությանը ու Նիդերլանդներ կներգրավի միլիոնավոր տուրիստների, որով էլ կլուծեն երկրի ֆինանսական հարցերը: Դեն Օյլին դուր է գալիս միտքը ու հանձնարարում է հետազոտություններ անց կացնել:

Հյումիլսանի կոմիսիան հետազոտություններ է անց կացնում ու պարզում է, որ մարիխուաննան սուրճի, թեյի շաքարի, անգամ ծխախոտի նման վատ չի անդրադառնում մարդկանց առողջության վրա, եթե չչարաշահվի, ինչպես նաև անվտանգ է շրջակա միջավայրի համար: Ու կառավարությունը, հիմնվելով «այդ հետազոտության» վրա, որոշում են լեգալայզ անել:

Հիմնական միտքը կայանում էր նրանում, որ ստվերային ոլորտը բերվեր հարկային դաշտ, վաճառողներին հեռացնել սև փողերից, իսկ արգելքը միայն ու միայն էլ ավելի էր ցանկալի դարձնելու երիտասարդների համար: Բացի այդ ալկոհոլից առաջացած խնդիրներն ավելի շատ էին, քան մարիխուաննայի օգտագործումից առաջացածները: 1976 թվականին Նիդերլանդները պաշտոնապես ընդունում է մարիխուաննայի օգտագործումը:

Այսօրվա դրությամբ երկրի բնակիչների շաատ քիչ տոկոսն է այն օգտագործում, իսկ սա խայծ է միլիոնավոր տուրիստների համար, ովքեր այցելում են այստեղ ու բավականին մեծ ներդրում ունեն երկրի բյուջեի ավելացման գործում: Այդ վաճառքից ստացված եկամուտներն ուղղվում է բժշկության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա:

Այ այսպիսի դեպք բիզնեսի պատմությունից