Ճապոնիայի զարգացման ամենակարևոր որոշումը

19-րդ դարի վերջին Ճապոնիան կանգնել էր լուրջ խնդրի առջև՝ նրանք տնտեսապես ու տեխնոլոգիապես հետ էին եվրոպացիներից ու ամերիկացիներից և հարկավոր էր արագ հասնել նրանց։ Առջևում արդյունաբերական դարաշրջանն էր, իսկ ասիացիները շատ հետ էին։ Եվրոպային հասնելու ամենաօպտիմալ տարբերակը սովորելն է հենց նրանցից, քանի որ այլ տարբերակները չկային։

Վարչապետը ժողով է հրավիրում և բոլորին պարտադրում, որ պիտի ՍՈՎՈՐԵՆ Եվրոպայից։ 1870-80-ական թվականներին Ճապոնիայի ղեկավարների մեծ մասը սկսում է ճամփորդել ԱՄՆ-ով և Եվրոպայով։ Առաջին խմբում կային 3 նախարարներ, ովքեր ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա ճամփորդելուց հետո որոշում են ամեն գնով հաստատվել Գերմանիայում, քանի որ Գերմանիան ավելի մեծ թափ էր հավաքում։

Իտո Հիրոբումին Ճապոնիայի առաջին ու անկրկնելի վարչապետն է, ով 1882 թվականին 2 ամիս ապրում է Բեռլինում ու անձամբ սովորում Օտտո ֆոն Բիսմարկից։ Նրա նախարարներից մի քանիսը տարիներով սովորում են գերմանական բուհերում, որպեսզի կառավարման փորձը բերեն Ճապոնիա։

1890 թվականին Հիրատո Տոսուկեն, ով գյուղատնտեսության նախարարն էր, դառնում է առաջին ճապոնացին, ով Գերմանիայում ստանում է դոկտորի կոչում։ Իսկ Կանաի Նաբորուին դասավանդում են Գերմանիայի ոսկե սերնդի ներկայացուցիչները։ Նշեմ, որ ճապոնացիները շատ լավ աշակերտներ էին։

Ճապոնացիների սովորելու մեթոդը հետևյալն էր՝ «Հարցրու», «Վերցրու», «Պատճենահանիր»

Ճապոնացիները վերադառնում են Ճապոնիա և հրավիրում են գերմանացի մի շարք մասնագետների, ովքեր խորհրդատվությամբ կզբաղվեին տարբեր նախարարություններում։

Այնուհետև ճապոնացիները գերմանացիներից վերցնում էին նրենց տեխնոլոգիաները, գիտելիքները ու ոչ թե իրենք էին անում, այլ հրավիրում էին տարբեր մասնագետների, ովքեր անում էին, իսկ նրանք էլ սովորում։ 10 տարվա ընթացքում Ճապոնիայում օտարերկրացի մասնագետների թիվը 400-ից դառնում է մի քանի հազար։ Ինչու՞ էին հրավիրում մասնագետներին, որովհետև նրանց առկայության պայմաններում սխալները քիչ կլինեին, իսկ ամեն մի սխալը զգալի ու հսկայական ծախս էր ճապոնացիների համար։

Մասնագետների շնորհիվ նրանք ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ, փորձ և արդեն կարողանում էին ինքնուրույն կազմակերպել աշխատանքները։ Ինչպես Անգլիան, այնուհետև Գերմանիան, հետո էլ արդեն Ճապոնիան սկզբում շեշտը դնում են տեքստիլի վրա։

1882 թվականին ճապոնացի գործարար Սուբիսավա Էյիթին որոշում է տեքստիլի գործարաններ բացել, որն էլ հիմք է հանդիսանում տեքստիլի բումի։ Ընդամենը 20 տարում Ճապոնիայի արտահանման 60%-ը կազմում է տեքստիլը։ Հենց տեքստիլից հետո էլ սկսվում է արդեն արդյունաբերական բումը: