Հետաքրքիր պատմություն Ալեքս Ֆերգյուսոնի հնարամտության մասին

Մարզչի հնարամտության մասին

1993 թվականին անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբն առաջին անգամ հաղթում է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, հիշեցնեմ, որ վերջին հաղթանակը եղել էր 1966-67 թվականներին, այդ ժամանակ Պրեմիեր Լիգա չէր կոչվում: Այո, մոտ 26/27 տարի առաջ: Կպատկերացնեի՞ք:

Լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն այդ չեմպիոնությունը հիշում է ժպտալով.

— Մրցաշրջանից առաջ ես ֆուտբոլիստներին հավաքեցի ու ասացի, որ նամակի մեջ ես գրել եմ 3 անուն, ովքեր մեզ հուսախաբ էին անելու մրցաշրջանի վերջում:

Թիմը տուժելու է այդ երեքի պատճառով: Բոլորն իրար էին նայում ու ասում, որ ես չեմ լինելու այդ 3-ի մեջ, հաստատ ես չեմ լինելու:

Իհարկե նամակի մեջ ոչ մի անուն չկար, սակայն սա ուժեղ մոտիվացիա էր խաղացողների համար, որ չլինեն «թիմի դավաճանները» ու բոլորը նվիրվում էին դաշտում:

Ֆերգյուսոնի ռազմավարությունն աշխատում է, որովհետև մրցաշրջանի ավարտին Յունայթեդը դառնում է չեմպիոն: