Մի մեծ քաղաքի դարպասների մոտ ծերունի էր նստած ու արևի տակ ջերմանում էր

Մի մեծ քաղաքի դարպասների մոտ ծերունի էր նստած ու արևի տակ ջերմանում էր։ Նրան է մոտենում մի ճանապարհորդ ու հարցնում․

— Հայրիկ ջան, ես այս քաղաքում երբեք չեմ եղել, ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում։

Ծերունին հարցին հարցով է պատասխանում․

— Իսկ քո քաղաքում ինչպիսի՞ մարդիկ են ապրում հարգելիս։
— Շատ էգոսիտ ու վատ մարդիկ են ապրում, դրա համար ես այնտեղից դուրս եմ եկել ու չեմ ուզում գնալ։
— Այստեղ դու նույնպես նման մարդկանց ես հանդիպելու,-պատասխանում է ծերունին։

Քիչ անց նորից մի մարդ է մոտիկանում ծերունուն և տալիս նույն հարցը.

— Հայրիկ ջան, ես այս քաղաքում երբեք չեմ եղել, ինչպիսի՞ մարդիկ են այստեղ ապրում։

Ծերունին հարցին հարցով է պատասխանում․

— Իսկ քո քաղաքում ինչպիսի՞ մարդիկ են ապրում հարգելիս։
— Օօօ, շատ բարի, կամեցող ու լավ մարդիկ։ Այնտեղ ես շատ ընկերներ ունեմ և տխուր էի, որ պիտի բաժանվեի նրանցից։
-Այստեղ դու նույնպես նման մարդկանց ես հանդիպելու,-պատասխանում է ծերունին։

Այս զրույցներին քաղաքից մի բնակիչ էր հետևում և երկրորդ անցորդից հետո մոտենում է ծերունուն և հարցնում․

— Հայրիկ, ինչու՞ առաջին մարդուն ասացիր, որ այստեղ անպիտան ու վատ մարդիկ են ապրում, իսկ երկրորդին՝ հակառակը։

-Ամեն տեղ էլ կան և լավ, և վատ մարդիկ,-պատասխանում է ծերունին,-ուղղակի ամեն մեկը կարողանում է գտնել նրանց, որոնց փնտրում է։