Ի՞նչ անել, որ աշխատակիցն առաջին իսկ օրվանից սիրահարվի ընկերությանը

Ցանկացած մարդու համար իր ծնողի ասած խոսքերը, կամ կարծիքը մեծ կշիռ ունեն:

Երբ աշխատակիցն առաջին օրը գալիս է ընկերություն, հետևեք նրա վարքագծին, ուսումնասիրեք նրան, իմացեք ծնողների հեռախոսահամարը և վայբեռին ուղարկեք վիդեոհաղորդագրություն՝ ասելով.

Հարգելի Կարինե,

Իմ անունն է …, ես հանդիսանում եմ Ա ընկերության մարքեթինգի ղեկավարը:

Աննան արդեն մեր Ա ընկերության աշխատակիցն է, շնորհակալ եմ, որ այսպիսի լավ; խելացի, հետաքրքրասեր, իր գործի գիտակ մարդ եք մեծացրել: Առողջ եղեք:

Դե ծնողների շոկի մասին բան չեմ ասում, բայց այ աշխատակիցը հաստատ շոկի մեջ է ընկնելու նման մոտեցումից, երբ տեսնում է վիդեոյով իր մասին խոսում է անմիջական ղեկավարը:

Հ.Գ. Մարդիկ էմոցիոնալ են