Երբ դու անփորձ ուսանող ես, աշխատաշուկայում միջինում արժես մոտ 80 հազ դրամ

Երբ դու անփորձ ուսանող ես, աշխատաշուկայում միջինում արժես մոտ 80 հազ դրամ:

Երբ արդեն փորձ ես ձեռք բերում, ունես հարդ սքիլ ու մի երկու հատ սոֆթ սքիլ, աշխատաշուկայում գինը բարձրանում է 150-200 հազ դրամ:

Երբ արդեն քո մեջքի ետևում ունես հաջողված նախագիծ, բարձրանում է գինն արդեն կես մլն դրամ:

Երբ քո մեջքի ետևում ունես մի քանի նախագծեր, որոնք ոչ թե մի ընկերությունում են եղել, այլ մի քանի, կամ նույն ընկերությունում են եղել, բայց տարբեր նախագծեր, թիվը կարող է հասնել արդեն 1 մլն-ի:

Երբ քո մեջքի ետևում ունես մի քանի մեծ ձախողում, բայց միևնույն ժամանակ մի քանի խոշոր հաջողված նախագծեր, կառավարել ես թիմ, որոնք արդյունք են ունեցել, բարձրացրել ես եկամտաբերությունը, պրոցեսներն ավելի էֆեկտիվ ես դարձրել, կարող ես հասնել արդեն փայատիրոջ ու բավականին խոշոր գումարի:

Լավ, ինչու՞ այսքան գրեցի, մենք նույն մարդն ենք տարբեր փուլերում և մեր արժեքը բարձրանում է նրանից, թե ինչ արդյունք ենք կարողանում իրականում ցույց տալ, մնացածը բլա-բլա-բլա-եր են:

Հ.Գ. Թվերը պայմանական են