Ինչու՞ հենց Եվրոպան դարձավ աշխարհի կենտրոնը

Վերջերս հետաքրքիր հոդված էի կարդում Եվրոպայի մասին և մի քանի կարևոր փաստեր արձանագրեմ, որպեսզի հասկանանք, թե ինչու՞ հենց Եվրոպան։

1․ Ժառանգությունը — Եվրոպան դատարկ տեղում չի ծնվել, այլ Հռոմեական կայսրության ավերակների վրա, որը թողել էր իր մշակութային, արվեստի, շինարարական տեխնոլոգիայի, իրավունքի ու կառավարման, ռազմական ժառանգությունը եվրոպացիներին։

2․ Աշխարհագրական դիրքը — Ի տարբերություն մյուս մայրցամաքների, Եվրոպան շատ բարենպաստ աշխարհագրական դիրք է զբաղեցնում։ Մեղմ ձմեռը, գոլֆստրիմ տաք հոսանքը, Միջերկրական ծովը, բարեբեր հողերը, որոնք հիվանդություններից զերծ են մնացել, մեծ դեր են խաղացել Եվրոպայի կյանքում։

3․ Գիտությունը — Եվրոպացիները ստեղծել ու զարգացրել են գիտական բազմաթիվ նվաճումներ, որի վառ օրինակն ՝ Գալիլեյի, Հյուգենսի, Նյուտոնի, Կոպեռնիկոսի և բազմաթիվ այլ գիտնականների աշխատությունները։ Եվրոպացիների ամենամեծ ձեռքբերումը սարքավորումների կիրառումն էր կյանքում՝ խրոնոգրաֆ, տելեսկոպ, միկրոսկոպ, բարոմետր, մանածագործական սարք, պոմպ և բազմաթիվ այլ սարքեր։ Իսկ այսպիսի սարքերով աշխատող մարդիկ ավելի որակավորված էին և նրանք էլ զարկ էին տալիս սարքերի էլ ավելի կատարելագործմանը։

4․ Մրցակցությունը — Եվրոպայում խելագար մրցակցություն էր։ Ամեն մի երկիր ձգտում էր մյուսից առաջ անցնել տեխնոլոգիական, քաղաքական, տնտեսական, ռազմական գործում և ձգտել դոմնինանտ դիրքի մայրցամաքում։ Այս մրցակցությունն էլ զարկ էր տալիս խելահեղ ինդուստրիալ զարգացմանը, որ մի երկիրը հետ չմնա մյուսներից։ Մրցակցության մյուս ամենակարևոր պայմանը փոխկապակցվածությունն էր, քանի որ երկրներն իրար հետ տնտեսապես շատ էին կապված և ցանկացած նոր գյուտ խելահեղ արագությամբ տարածվում էր մայրցամաքով։

5․ Կրոնը — Ի տարբերություն իսլամական խավարիզմի, Եվրոպան կաթոլիկ էր և կրոնը նույնպես կապում էր երկրներին միմյանց հետ։ Չնայած միջնադարում Եվրոպայում կրոնի պատճառով նույնպես անոմալ երևույթներ էին տեղի ունենում, ասենք օրինակ՝ Ջորդանո Բրունեյի այրումը և այլն։

6․ Ապրում է ուժեղը։ Եվրոպան միշտ էլ պատերազմի թատերաբեմ է եղել, եռացող կաթսա։ Եվ այս պատերազմները երկրներին էլ ավելի ճկուն ու պայքարող էին դարձնում ռազմական տեսանկյունից։ Ապրում էր ուժեղագույնը և էլ սով, էլ պատերազմներ, էլ ժանտախտ տարած ցիվիլիզացիային իրոք հավասարը չկար։

7․ Տնտեսական ինստիտուտները — Ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բռոդելը նշում է, որ ի տարբերություն ողջ աշխարհի, Եվրոպայում տնտեսական ու քաղաքական ինստիտուտները լավ էին զարգացած։ Այստեղ են զարգացել բիրժան, տարբեր վարկատեսակները, ինչպես նաև այդ ինստիտուտները հնարավորություն էին տալիս գտնել տաղանդներին ու օգտագործել նրանց։ Բացի այդ միջին եվրոպացին կարող էր հանգիստ ընտրել իր մասնագիտությունը և պաշտպանված էր իրավական տեսանկյունից։

8․ Պատահականությունը — Ժանտախտի համաճարակից հետո Եվրոպան շատ փոխվեց, քանի որ ֆեոդալիզմը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալուց։ Պատճառն այն էր, որ մայրցամաքի գրեթե կեսը մահացել էին և ֆեոդալների համար աշխատող չկար։ Արդեն իրենք էին խնդրում մարդկանց, որ իրենց կալվածքներում ու հողերում աշխատեն և աստիճանաբար դրսևորվում է գործատու և աշխատող ինստիտուտները։

9․ Գաղութային քաղաքականությունը — Եվրոպացիները զարկ տվեցին նոր աշխարհամասերի հայտնաբերմանը։ Նոր մայրցամաքները եվրոպացիներին հնարավորություն տվեցին օգտագործել տեղացիների մարդկային պոտենցիալը, բնական ռեսուրսները՝ կուտակելով հսկայական ծավալի հարստություն։ Հիմք դնելով տրանս-ատլանտյան առևտրին՝ եվրոպացիները դարձան առաջատար նաև առտևտրի ոլորտում։ Ի տարբերություն մյուս ազգերի, եվրոպացիները վերցնում էին բոլորի գիտելիքներն ու էլ ավելի կատարելագործում: Օրինակ՝ միջին արևելքի ու Ասիայի ազգերը գրեթե ոչնչով չէին զիջում եվրոպացիներին, սակայն եվրոպացիները վերցնում էին նրանց ստեղծածն ու էլ ավելի կատարելագործում։ Կողմնացույցն ու վառոդը ստեղծվել է Չինաստանում, բայց կողմնացույցի միջոցով նոր երկրներ գտնելն ու հզոր զենքեր ստեղծելը՝ Եվրոպայում, ուստի կարևորը ոչ միայն առաջինը լինելն ու ստեղծելն է, այլ նաև առաջինը գործի մեջ կիրառելը։

Ի՞նչ կարելի է վերցնել եվրոպացիներից, կարող եք մտածել ինքներդ, իսկ ես էլ հուսամ, որ դուք անիմաստ չծախսեցիք այս նյութը կարդալու ժամանակը