Մի հետաքիրքիր պատմություն Լեոնարդո դա Վինչիի մասին

Մի պատմության մասին

Ժամանակակիցներն ասում են, որ Լեոնարդո դա Վինչին իր խորհրդավոր ընթրիքի ստեղծման համար տարիներով փնտրում էր դեմք, որպեսզի իդեալական պատկերի բարին՝ Հիսուսի տեսքով և չարը՝ Հուդայի տեսքով:

Մի անգամ, երբ նկարիչը մի երգչախմբի կատարումներից մեկին է ներկա լինում, մի յուրահատուկ ու բարի դեմք է նկատում և նրան խնդրում է հետևել իրեն: Այդ երիտասարդին տանում է իր արհեստանոց ու դեմքի մի քանի պատկեր է վերցնում:

Անցնում է 3 տարի ու դա Վինչիի Խորհրդավոր ընթրիքը պատրաստ է լինում, մնում է միայն Հուդայի դեմքը, որը Լեոնարդոն այդպես էլ չի կարողանում գտնել: Կարդինալը, ով հանձնարարել էր Խորհրդավոր ընթրիքի նկարը, շտապեցնում է դա Վինչիին:

Երկար փնտրտուքներից հետո մի օր էլ դա Վինչին մի հարբած երիտասարդի է տեսնում, ով կեղտի մեջ կորած իրեն կորցրած վիճակում էր գտնվում: Երիտասարդի դեմքը համապատասխանում էր այն մարդուն, որը դա Վինչին պատկերացնում էր որպես Հուդայի դեմք:

Դա Վինչին իր օգնականներին խնդրում է նրան տանել իր արհեստանոց ու մի կերպ ոտքի են կանգնեցնում: Նրա դեմքն արտահայտում էր անորոշություն, թշվառություն, զայրույթ, եսասիրություն:

Երբ դա Վինչին վերջացնում է աշխատանքը, իր առջև տեսնում է ավելի լրջացած, զարմացած ու տխուր մի հայացք.

— Ես արդեն տեսել եմ այս նկարը:
— Որտե՞ղ,-զարմացած հարցնում է դա Վինչին:
— 3 տարի առաջ, մինչ այն պահը, երբ ամեն ինչ կորցրեցի ու մի նկարիչ պատմել էր, որ Հիսուսի դեմքն է ցանկանում ստանալ իմ դեմքից:

Հ.Գ. Պատմությունը չգիտեմ, ճիշտ է, թե ոչ, ուղղակի կարդացել էի, դուրս եկել էր, որոշեցի կիսվեմ: